News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը զբոսշրջությունը համարում է  տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը: Սակայն, ինչպես երեւում է, չի բարեհաճում վերահսկել նախարարությունների գործունեությունը, որոնք պարտավոր են երկրում զբոսաշրջության զարգացման համար ապահովել համապատասխան պայմաններ: Այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե հարմարավետ հյուրանոցներին եւ ավտոբուսներին: Մշակույթի եւ Բնապահպանության նախարարություններին, Հայ Առաքելական եկեղեցուն  բոլորովին չի մտահոգում այն, ինչ կատարվում է երկրի ազգային պարկերում եւ հնագույն եկեղեցիներում:

Օրինակ, բավական չէ, որ Գոշավանքի համալիրի (գտնվում է Տաուշի մարզի Գոշ գյուղի մոտ) շինություններից մեկի գմբեթը ամբողջովին ապակեպատ է` եվրոպատուհանների ոճով, դեռ մի բան էլ, ոչ ոքի չի անհանգստացնում այն, որ վայ-զբոսաշրջիկները բարձրանում են բազմադարյան վանքի պատերին կամ էլ գրեթե գոյություն չունեցող աստիճաններով բարձրանում են գմբեթատակ: Սակայն սա դեռ  դժբախտության մի մասն է: Գոշավանքի համալիրի հարեւանությամբ գտնվող  ձորակում աղբանոց է առաջացել: Ինչու եւ ինչպես է այն ստեղծվել, հայտնի չէ: Եվ հազիվ թե դա ինչ որ մեկին հետաքրքրի, գլխավորն այն է, որ այն առաջացել է ձորակում` զբոսաշրջիկների աչքից հեռու:

Գոշ գյուղից ճանապարհը տանում է դեպի Գոշ լիճ, որը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Անցնելով մոտ 2 կմ`  անտառով հասնում ես Գոշ լճին, որտեղ բնապահպանության նախարարությունը ցուցանակ է տեղադրել, որը հիշեցնում է, որ տարածքը մտնում է Ազգային պարկի մեջ: Ցուցանակի հարեւանությամբ գտնվում է լեփ-լեցուն աղբամանը, սակայն քանի որ ոչ ոք ժամանակ չի գտել դատարկել նրա պարունակությունը, մոտակա տարածքը նույնես աղբանոցի է վերածվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ