News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 22-ից 26-ը Ֆրանսիական Cites Unies France կազմակերպության՝ Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության հարցերով զբաղվող խմբի պատվիրակությունը կայցելի Հայաստան: Cites Unies France կազմակերպությունը միավորում է ֆրանսիայի ավելի քան 3000 համայնքներ եւ համակարգում վերջիններիս ապակենտրոնացված համագործակցությունը տարբեր երկրների հետ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից հայտնում են, թե պատվիրակությունը կգլխավորեն Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իվ Ռեվիյոնը եւ Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա հայկական իշխանությունների հետ, կայցելի Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, Երեւանի 48 միջնակարգ երկլեզվյա դպրոց եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ