News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 22-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Պատճառը` դոլարի փոխարժեքի աճն է: Դոլարը պահանջարկ է վայելել 1դոլար/406 դրամ փոխարժեքով, սակայն առաջարկի նվազագույն փոխարժեքը 407 դրամ էր: Դոլարն, այսպիսով, դադադարել է թուլանալ, եւ աճի միտումներ ունի:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքը կայունացել է 403-407 դրամի միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվում էր 1.3068 դոլարի սահմաններում: Եվրոյի փոխարժեքի վրա էական ազդեցություն կարող է ունենալ Իսպանիայի կառավարության դիմումը` Եվրամիությունից օգնություն ստանալու համար:

Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարը փոքր-ինչ ամրապնդվել է ռուբլու նկատմամբ. 1դոլարն արժե 30.9084 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ