News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին  Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ձեռամբ Արմավիր թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի եւ մասնակցությամբ Արմավիրի թեմի հոգեւոր դասի կատարվեց նորակառույց Սուրբ Աննա վեհաշուք եկեղեցու օծման արարողություն:

Արմավիրի թեմի Առաջնորդարանից հայտնում են, թե եկեղեցու օծմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,  եկեղեցու ազնիվ բարերար` մոսկվաբնակ Վահան Ավագյանը` իր ընտանիքի հետ,  Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքապե Աշոտ Գրիգորյանը, հարակից համայնքների ղեկավարները, բազմահազար համագյուղացիներ, թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներ եւ բազմաթիվ ուխտավորներ:

Նախորդ օրը` հոկտեմբերի 20-ին նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի կատարվել էր  «Դռնբացէքի» արարողությունը եւ օծվել էին եկեղեցու 12 սյուները:

Հոկտեմբերի 21-ին Սրբազան Հայրը Սրբալույս մյուռոնով օծեց Սուրբ Սեղանը, Սուրբ Խորանի սյուները` չորս Ավետարանիչների անուններով, եւ Մկրտության ավազանը:

Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակով բարերար Վահան Ավագյանն արժանացավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանի:

 Այնուհետեւ հյուրերը մասնակցեցին բարերարի կողմից կազմակերպած հյուրասիրությանը եւ տոնական միջոցառմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Partner news