News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացման տեմպերը կախված կլինեն կայանալիք նախագահական ընտրությունների որակից:  Այդ մասին այսօր` հոկտեմբերի 22-ին կայացած մամլո ասուլիսում, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Խրիստեան:

ԵՄ-ի ներկայացուցիչը նշել է, որ  հարաբերությունները զարգանում են  մի քանի ուղղությամբ, մասնավորապես, արդեն կան նախաստորագրված պայմանագրեր հետընդունման եւ մուտքի վիզաների տրամադրումը դյուրացնող բնագավառում, շարունակվում են բանակցությունները  Ասոցիատիվ համաձայնագրի եւ ազատ առեւտրի գոտու ստեղծման  շուրջ:

Ըստ նրա`  դրանք էական են  հարաբերությունների զարգացման  համար, եւ Հայաստանի համար կարեւոր է շարունակել բարեփոխումների փուլը: Իր հերթին ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու գործում` այդ նպատակով տրամադրելով  1,7 միլիոն եվրո (անցյալ տարվա փետրվարին), - նշել է դեսպանը: Խոսելով ընթացիկ տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների մասին`  նա ընդգծել է  Հայաստանում ընտրությունների անցկացման  առաջընթացը, սակայն հավելել է, որ  ավելի լավ արդյունք է անհրաժեշտ: 

«ԵՄ-ն Հայաստանից ակնկալում է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցում նշված բացթողումները կնկատվեն եւ կուղղվեն:  Դրանից կախված կլինեն Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների զարգացման տեմպերը: Ակնկալում ենք, որ կանցկացվեն  թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ», - ընդգծել է Տրայան Խրիստեան:

Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները նախատեսված են հաջորդ տարվա փետրվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ