News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի բացումը, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Մասնավորապես` Ղազանչի գյուղում բացվել է այցելուների կենտրոն, իսկ բերդաշեն համայնքում` «Արփի լիճ» ազգային պարկի վարչական շենքը, հյուրատուն եւ ավտոտնակներ: Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

«Արփի լիճ» ազգային պարկը հիմնադրվել է ՀՀ բնապահպանության նախարարության եւ Վայրի Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից: Ֆինանսավորումն իրականացրել է Գերմանիայի կառավարությունը` Վերակառուցման եւ զարգացման բանկի միջոցով ֆինանսավորված «Պահպանվող տարածքների ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում:

«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ծրագիրը մեկնարկել էր 2007-ից, նախատեսված էր ավարտին հասցնել եռամյա ժամկետում` մինչեւ 2010-ը: Սակայն բնակլիմայական պայմանների խստության պատճառով աշխատանքների ավարտը հետաձգվել է մինչեւ 2012 թ.:

Ազգային պարկի ստեղծման նպատակն է պահպանել Ջավախք-Շիրակ բարձրավանդակի յուրահատուկ կենսաբազմազանությունը` Վրաստանի եւ Թուրքիայի հետ սահմանին, միաժամանակ նպաստել Շիրակի մարզում համայնքային կայուն զարգացմանը:

«Արփի լիճ» Ազգային պարկի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 62.000 հա: Պարկի տարածքում աճում է մոտ 670  տեսակի բույս, որոնցից 22 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, ապրում է 30 հազվագյուտ տեսակի կաթնասուն, հայտնաբերվել է թռչունների մոտ 200 տեսակ, որոնցից 40 տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:

Տպել
Ամենաշատ