News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

«Կթության մասին» օրենքում շտկումները հնարավորություն են ընձեռում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով դպրոցահասակ երեխաներին կրթություն ստանալ բոլոր դպրոցներում, այլ ոչ միայն  հատուկ դպրոցներում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Կրթության եւ գիտության  նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով պատգամավորի այն հիմնավորումը, որի համաձայն «կրթության մասին» օրենքում շտկումների անհրաժեշտություն կա:

Աշոտյանի խոսքով, ներկայումս Հայաստանում հատուկ կրթությամբ 107 դպրոց կա: Ամեն տարի նմանատիպ դպրոցների  քանակը  ավելանում է 15-ով: «Եթե օրինագիծը ընդունվի, ապա արդեն 2022 թ-ին հատուկ մասնագիտացված դպրոցների թիվը կկրճատվի, քանի որ բոլոր դպրոցներում սահամանափակ ֆիզիկական հնարավորություններով երեխաները կկարողանան ներառական կրթություն ստանալ: Այս նախաձեռնությունը հեղափոխական  կլինի Հայաստանի կրթության ոլորտի  համար»,-նշել է Աշոտյանը:

Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանի օրենքում շտկումների ընդունման դեպքում ոչ միայն հնարավոր կլինի աստիճանաբար լուծել  սահմանափակ հնարավորություններով երեխաների  խնդիրները, այլ նաեւ կատարել  միջազգային կոնվենցիաներին համապատասխան որոշ պարտականություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ