News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի հյուսիս-արեւմտյան Արեւելյան Ատրպատական նահանգի եւ Հայաստանի Արմավիրի մարզի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկու տարածաշրջանների միջեւ  համագործացության հետագա  ընդլայնումը, հատկապես  գյուղատնտեսության  ոլորտում: Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը:

Թեհրանում, հանդես գալով Հայաստանի Արմավիրի մարզի  Նորարարական կենտրոնի  ղեկավար Արամ Վարդանյանի հետ, Արեւելյան Ատրպատականի գյուղատնտեսության  վարչության տնօրեն  Ջիհադ Մասուդ Մահոմադյանն իր տարածաշրջանի համար Հայաստանը լավ շուկա է անվանել: Լայն հնարավարություններ կան  Հայաստանի հետ առեւտրատնտեսական  համագործակցության համար, եւ երկու երկրները կնպաստեն գյուղատնտեսության ոլորտում համատեղ համագործակցության հետագա ընդլայմանը, հատկապես նոր համաձայնագրի ստորագրումից հետո:

Նա նաեւ ընդգծել է  հարեւան երկու երկրների միջեւ զարգացող կապերի համատեքստում  տարբեր փորձագիտական խմբերի կողմից  դրական ազդեցության  փոխանակումը, հատկապես գյուղատնտեսության ոլորտում  եւ արվարձանային ռեսուրսների հարցում:

Իրանը վաղուց է դիվանագիտական նախաձեռնություններ ձեռնարկում  հարեւան պետությունների հետ  կապերի ընդլայնման ուղղությամբ: Վերջին տարիներին Իրանը  եւ նրա հյուսիսային հարեւան Հայաստանը ընդլայնել են համագործակցությունը. համաձայնագիր են ստորագրել  էներգետիկայի ոլորտում, պայմանավորվել են  տեխնալոգիաների եւ գիտական ուսումնասիրությունների ոլորտում  համագործակցության շուրջ, ինչպես նաեւ առեւտրի եւ տնտեսության բնագավառներում կապերի ընդլայնման շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ