News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

iPad mini նոր պլանշետի առավել բարձր գինը պայմանավորված է գնորդների՝ որակի դիմաց վճարելու  պատրաստակամությամբ:

Այդ մասին Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է Apple-ի մարքեթինգի ավագ փոխնախագահ Ֆիլիպ Շիլլերը:

Ըստ Apple-ի` օգտնվողները iPad-ը կընկալեն որպես առաջին կարգի արտադրանք, որի դիմաց արժե վճարել: 
 Apple-ը մեծ հույսեր է կապում  կրթական շուկայի հետ:  Ըստ ընկերության` ոչ թանկ եւ թեթեւ պլանշետը հենց այն է, ինչն այսօր  պակասում է դպրոցներում եւ բուհերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Apple-ը 7,9 դյույմ էկրանով iPad mini պլանշետը  ներկայացրել է  հոկտեմբերի 23-ին: Սարքի  329-ից մինչեւ 659 դոլար արժեքն անակնկալ էր  շուկայի համար եւ դարձավ Nasdaq-ում ընկերության արժեթղթերի մինչեւ  3,5% ` 611,7 դոլար,  նվազելու պատճառը` անմիջապես շնորհանդեսից հետո:

Համեմատության համար` մրցակցող Android պլատֆորմով պլանշետների գինը, այդ թվում Google Nexus 7-ը եւ Kindle Fire HD-ն, չի գերազանցում 200 դոլարը: Միաժամանակ iPad mini-ն մրցակից սարքերից բարակ է եւ թեթեւ, բացի այդ, Apple-ը ներկայացրել է  բջջային կապի  մոդուլով սարքի տարբերակը, որը չունեն Google-ի եւ Amazon-ի 7 դյույմանոց պլանշետները:
iPad mini-ն ԱՄՆ-ում եւ եւս երեք տասնյակ երկրներում վաճառքի կհանվի նոյեմբերի 2-ին:  Ընդ որում, սկզբնական ժամանակահատվածում  վաճառքում կլինեն միայն Wi-Fi-ով մոդելները: Նախնական պատվերների ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ից: 

 Wi-Fi-ով մոդելներն ԱՄՆ-ում կարժենան  329-529 դոլար, իսկ  LTE-ցանցերի լրացուցիչ համալրմամբ` 459-659 դոլար: Օգտվողները կարող են ընտրել սեւ կամ սպիտակ կորպուսով սարքեր:








!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ