News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

2008 թվականին Հարավային Օսիայում պատերազմը կազմակերպվել  էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի  եւ նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին: 

Նա այդ մասին հայտարարել է խորհրդարանական փոքրամասնության՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նշելով, որ դա ընդունում են նաեւ ամերիկացիները, եվրոպացիները, Իվանիշվիլին հայտարարել է, որ  «այդ ամենը չէր լինի, եթե նորմալ ղեկավարություն ունենայինք», հայտնում է  «Նովոստի Գռուզիան»:

Խոսելով Սահակաշվիլիի հայտարարությունների  մասին, որ Ռուսաստանը դրան  պատրաստվել էր տարիներ շարունակ, Իվանիշվիլին պատասխանել է, որ ոչ թե տարիներ, այլ՝ դարեր: «Սակայն այն, ինչ Ռուսաստանը ցանկացել էր դարերով, բայց չէր կարողացել իրագործել,  կարողացավ անել ձեր առաջնորդ Սահակաշվիլին», - հայտարարել է նա, մեջբերում է  «Գռուզիա օնլայնը»:

Իվանիշվիլին նաեւ անդրադարձել է աբխազների եւ օսերի հարաբերություններին:

Ինչ վերաբերում է  Ռուսաստանի հետ հարաբերություններին, Իվանիշվիլին հույս է հայտնել, որ  մոտ ապագայում դրանք կհարթվեն՝ չնայած որ  դրան ուղղված հստակ ծրագիր դեռեւս չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ