News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայատոմ» ինստիտուտի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը «Էկոլուրի» հետ զրույցում ներկայացրել է Հայկական ատոմակայանի թափոնների պահպանման խնդիրները: Նրա խոսքով` նախ վառելիքով կասսետները 3 տարի պահվում են ջրավազանում` ռադիացիայի մակարդակն իջեցնելու համար: Այնուհետ` ֆրանսիական տեխնոլոգիաների կիրառմամբ 50 տարով տեղադրվում են չոր պահեստում: Վերջում թափոնները պետք է թաղվեն գատուկ գերեզմանոցումներում, սակայն Հայաստանում դեռեւս գերեզմանոցներ կառուցված չեն: «Մենք դեռ գերեզմանոց չունենք, բայց տեղ ենք փնտրում կառուցելու համար: Նման պոտենցիալ վայրեր կան, օրինակ, աղի հանքերում կամ Արագածի մոտ: Նման թափոնների ծավալները մեծ չեն: Բայց պետք է ուսումնասիրել բոլոր գործոնները` սեյսմիկան, ենթակառուցվածքը, հաղորդակցությունները եւ այլն: Ես կարծում եմ, որ 50 տարվա ընթացքում գերեզմանոցների անվտանգությունն ապահովող տեխնոլոգիաները կլավանան»,- ասել է Վ. Պետրոսյանը:

Իսկ Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի առաջատար մասնագետ Սուրեն Բզնունին նշել է, որ միջուկային թափոնների պահեստը համապատասխանում է անվտանգության միջազգային բոլոր չափանիշներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ