News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հավանայում 77 տարեկան հասակում մահացել է կուբայական հեղափոխության հայտնի գործիչ Էլոյ Գուտյերես Մենոյոն։ Մահվան պատճառ է դարձել անեւրիզմը։

Մենոյոն ծնվել էր Իսպանիայում, բայց 1936թ. քաղաքացիական պատերազմում ֆրանկիստների հաղթանակից հետո փախել էր Ֆրանսիա, որտեղից 1948թ. մեկնել էր Կուբա։ 1957թ.-ից սկսած ակտիվ մասնակցել է բռնապետության դեմ պայքարին, անգամ կոմանդանտեի կոչման է արժանացել, որը Աբստամբական բանակում բարձրագույն պարգեւն էր։

Սակայն 1959թ. հեղափոխությունից հետո նա անհամաձայնություն է հայտնել Ֆիդել Կաստրոյին եւ երկու տարի անց փախել Մայամի։ 1964թ. Մենոյոն գաղտնի վերադարձել էր Կուբա, որպեսզի Կաստրոյի դեմ զինված շարժում սկսի, սակայն ձերբակալվել եւ դատապարտվել 30 տարվա ազատազրկման։ Իսպանիայի ղեկավարության միջնորդությամբ նա 1986թ. ազատվել էր, հայտնում է «Գոլոս Ռոսիի»-ն։

Ինը տարի անց Մենոյոն մասնակցել է Կուբայում կայացած սեմինարին, որը նվիրված էր ժողովրդավարությանը։ Այցի ընթացքում մի քանի տասնամյակ անց կրկին հանդիպել էր Կաստրոյի հետ։

Արդյունքում Մենոյոն բազմիցս մասնավոր կարգով ժամանել է կղզի եւ 2003թ. որոշել վերջնական հաստատվել այնտեղ։ Ընդդիմության շարքերում նրա գործունեությունն այնքան էլ նկատելի չէր՝ պայմանավորված առողջական վիճակի վատթարացմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ