News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մեղադրական վճիռ է կայացրել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ` նրան տուգանելով 30 հազար դրամի չափով: Մեղադրող դատախազ Արմեն Աֆանդյանն ավելի վաղ առաջարկել էր Գասպարիին խուլիգանության մեղադրանքով դատապարտել 50 հազար դրամի չափով:

Վարդգես Գասպարիին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 258 (Խուլիգանություն» հոդվածով, եւ 50 հազար դրամն առավելագույն պատժաչափն էր:

Նշենք, որ 2011թ. հոկտեմբերի 20-ին միջադեպ էր տեղի ունեցել Հայաստանի կառավարության շենքի մոտ: Ըստ մեղադրական եզրակացության` Վարդգես Գասպարին աղմկել է, հայհոյանքներ հասցրել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:

Վարդգես Գասպարին եւ նրա պաշտպանները նիստից հետո անարդարացի են գնահատել կայացրած վճիռը` նշելով, որ հենց Ալիկ Սարգսյանն է ոտնձգություններ կատարել ակտիվիստների նկատմամբ: Պաշտպանական կողմը պատաստվում է բողոքարկել վճիռը:

Տպել
Ամենաշատ
Partner news