News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղը՝ նոյեմբերի 2-ին հրավիրելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին կհրավիրվեն նաեւ ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: Այդ մասին ՀՀ վարչապետը հայտարարեց այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ կառավարության նիստում: 

Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կողմից հանձնարարական է ստացել ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը, այնպես, որ արդյունքները լինեն շոշափելի եւ տեսանելի: «Կոռուպցիայի դեմ պայքարի վիճակը մեզ չի բավարարում»,- ասաց Տ. Սարգսյանը: Նրա խոսքով՝ հարկավոր է ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այդ նպատակով կառավարության անդամներին առաջարկվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին ներկայացնել այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնց հետ  նպատակահարմար է համագործակցել: «Ճիշտ կլինի նաեւ հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի համագործակցեն եւ ներգրավվեն»,-ասաց Տ. Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ