Քարվաճառի տարածքում հերթափոխի ժամանակ քիչ առաջ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վթարի է ենթարկվել, որի թափքում գտնվող պայմանագրային զինծառայողներից երեքը մահացել են: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Մամուլի քարտուղարի փոխանցմամբ` ներկայումս 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վարդենիսի հոսպիտալ: Վիրավորներից մեկի վիճակը առավել ծանր է:




























