Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 16.15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.15-ի սահմաններում բոտուլիզմի թունավորման նախանշաններով Գյումրի քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոց են հոսպիտալացվել Գյումրի քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 25 շենքի 16-րդ բնակարանի բնակչուհի, 30-ամյա Ա. Արմենակյանը եւ Հայկավան գյուղի բնակիչ, 49-ամյա Հ. Քալաշյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկները Հ. Քալաշյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Արմենակյանը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: