News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 7-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից:  Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Մեծարգո պարոն Նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր տպավորիչ հաղթանակն ապացուցեց, որ այն ուղին, որը Դուք որդեգրել եք Միացյալ Նահանգներն առաջ տանելու համար, ինչպես նաեւ Ձեր վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը, համահունչ են ամերիկյան ժողովրդի մեծամասնության սպասելիքներին: Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որը Միացյալ Նահանգները շարունակաբար ցուցաբերում է Հայաստանին: Ինձ մեծապես գոհացնում է այն փաստը, որ Ձեր վերընտրվելը թույլ կտա շարունակելու ակտիվորեն զարգացնել եւ խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք մեր երկկողմ պատմության ողջ ընթացքում այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Համոզված եմ, որ մեր բազմաբնույթ համագործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա չորս տարիների ընթացքում` ի շահ մեր ժողովուրդների: Մեկ անգամ եւս ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, իմ ջերմ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ