News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս տարվա սկզբից Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 14 830 անգամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը` Այգեպար գյուղում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականների հետ հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ հանդիպմանը նախորդել է ԵԱՀԿ մոնիտորինգը:

Նրա խոսքով` ԵԱՀԿ ներկայացուցիչները տեղեկացվել են Ադրբեջանի կողմից տարեց տարի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման մասին:  Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում  հայկական կողմը կորուստներ է կրել` զոհվել է 12, վիրավորվել 24 մարդ: Վիրավորների թվում կա երեք քաղաքացիական անձ: Հայկական կողմը պատասխան կրակ է բացում միայն հակառակորդին ստիպելու համար դադարեցնել նշանառու կրակը:

Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանն այդ պլանում մշտապես նոր «ռեկորդների» է հասնում. եթե 2006 թ-ին  ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել էր մոտ  600 անգամ, ապա 2007 թ-ին` մոտ 1400, 2008թ-ին`3500 անգամ, 2009թ-ին գրեթե 4600 անգամ, 2010թ-ին` 7200 անգամ, եւ 2011 թ-ին ավելի քան 12 600 անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ