News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաքվում, որտեղ ՄԱԿ-ի հովանու ներոքո անցկացվում է համացանցում ազատ տեղեկատվության մասին միջազգային կոնֆերանսը, Եվրահանձնաժողովի երկու պատվիրակների համակարգիչները կոտրելու փորձ են կատարել:

Ինչպես BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ռայան Հիթը, իր եւ գործընկերոջ համակարգիչների վրա հարձակում է կատարվել: Ըստ նրա՝ Apple-ից հաղորդագրություն է ստացվել, որ իր համակարգիչը կոտրել են:

Հիթը նշել է, որ առայժմ հայտնի չէ՝ արդյոք տվյալների արտահոսք եղել է, թե ոչ:  Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ համակարգչում գաղտնի տեղեկատվություն չի պարունակվել, իսկ գործընկերոջ համակարգիչն էլ էլեկտրոնային պաշտպանության միջոցներ ուներ, դրանից տվյալներ փախցնել հնարավոր չէր:

Ռայան Հիթը նաեւ նշել է, որ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Նիլի Քրեսը փորձել է այցելել Բաքվի բանտ, սակայն նրան թույլ չեն տվել, չնայած որ նախօրեին նախագահ Իլհամ Ալիեւը նրան խոստացել էր, որ կարող է այցելել բանտարկյալներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ