News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի Հանրապետությունում եւ Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանություններին կից կստեղծվեն ռազմական կցորդների հաստիքներ: Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 15-ին ընդունեց համապատասխան որոշում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացմամբ:

Ըստ պաշտպանության նախարարության տեղեկանքի՝ ռազմական կցորդ ունենալու հանգամանքը կարեւոր քաղաքական գործոն է, քանի որ որեւէ երկրում ռազմական կցորդ նշանակելու հանգամանքը, նույնիսկ մեծածավալ միջազգային ռազմական ծրագրերի բացակայության պարագայում, վկայում է այն մասին, որ ՀՀ-ն հատկապես մեծ կարեւորություն է տալիս այդ երկրի հետ իր համագործակցությանը:

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց նաեւ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության ռազմական խորհրդատուի եւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցչի հաստիքներ ստեղծելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ