News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքի ծննդավայրում՝ Մալաթիայի Չավուշօղլու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու եւ Մալաթիայից 7 կմ հեռավորության վրա գտնվող Վանք գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները շարունակվում են։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, հայկական եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին մոտիկից հետեւող Մալաթիայի հայերի միության նախագահ Խոսրով Քյոլեդավիթօղլուն նշել է, թե եկեղեցիների վերանորոգման առաջին փուլում մաքրվել են երկար տարիների ընթացքում քարերի վրա նստած հողը եւ բուսականությունը։

Մալաթիայի Սուրբ Երրորդությունը գործել է մինչեւ 1915-ը, որից հետո մինչեւ 1940-ը եղել է զինվորական պահեստ, այնուհետ մատնվել բախտի քմահաճույքին, իսկ Վանք գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցին համարվում է  5-րդ դարի կառույց:

Հայկական եկեղեցիները վերանորոգվում են պետության կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ