News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

BBC-ում անչափահասներին բռնաբարելու գործով եւս մեկ մարդ է կալանավորվել. նա BBC Radio 1-ի նախկին դիջեյ Դեյվ Լի Թրեվիսն է: Այս մասին հաղորդում է BBC հեռուստառադիոկորպորացիան:

Նրան կասկածում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ, սակայն, ըստ ոստիկանների, Թրեվիսի նկատմամբ մեղադրանքը կապված չէ Սեւիլի գործի հետ:

Դեյվ Լի Թրեվիսը, ով այժմ 67 տարեկան է, ձերբակալվել է Բեդֆորդշիրի իր տանը:

Հոկտեմբերի կեսին Newsnight ծրագրի թղթակիցները պարզել են, որ նախկին հեռուստահաղորդավար Ջիմմի Սեւիլը տասնյակ տարիներ բռնաբարել է կանանց ու երեխաների: Սեւիլը մահացել է նախորդ տարի՝ 84 տարեկան հասակում:

Բրիտանական ոստիկանությունը հայտնում է, որ այս պահին հեռուստահողորդավարի գործողություններից 400 տուժած կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ