News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Ազգային մրցունակության թեման վերջին շրջանում քննարկվում է ինդուստրիալ եւ պոստինդուստրիալ հայեցակարգերի ներքո: Այդ մասին այսօր` նոյեմբերի 16-ին Երեւանի տնտեսագիտական համալսարանում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանում:

Տ. Սարգսյանը ընդհանուր գծերով ներկայացրեց ինդուստրիալ եւ պոստինդուստրիալ հայեցակարգերի էությունը: Ինդուստրիալ քաղաքականության դեպքում պետությունները փորձում են բացահայտել եւ օգտագործել իրենց մրցակցային առավելությունները, լինի դա հումքի տեսակ, աշխարհագրական նպաստավոր դիրք, ավանդույթներ, ինտելեկտուալ կարողություններ:

Սակայն պոստինդուստրիալ հասարակությունում մրցակցության դասական կանոնները փոխվում են: Մրցակցությունն իր տեղը զիջում է գիտելիքին, ավելի ճիշտ` մրցակցությունը տեղափոխվում է այն փուլ, թե ով նորարարություն կանի: Այդ կերպ ստեղծվում են գիտելիքահենք տնտեսությունն ու գիտելիքահենք հասարակությունը:

Հայաստանը, ըստ Տ. Սարգսյանի, գտնվում է ինդուստրիալ քաղաքականության փուլում, այդ պատճառով էլ ձեռնամուխ է եղել ճյուղային արդյունաբերության խթանմանը: Դրա առանձնահատկությունն այն է, որ իրականացվում է մասնավորի հետ համագործակցությամբ, ընդհուպ` ճյուղային գերակայությունների որոշումը: Ներկայում ընդգրկված են 11 գերակա ճյուղեր, կան մասնավորի հետ համագործակցության 3 համաձայնագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել