News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պաշտոնական Երեւանի եւ Եվրամիության միջեւ ասոցացման համաձայնագրի հարցով բանակցությունների հաջող ավարտը կմերձեցնի Հայաստանին ու Եվրոպային։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում եվրոպական պատվիրակության քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը, որը Երեւանում մասնակցում է BBC-ի կազմակերպած դասընթացին։

«Համաձայնագրի կնքումը կդյուրացնի հայկական արտադրանքի արտահանումը Եվրոպա։ Արտադրանը պետք է համապատասխանի եվրոպական ստանդարտներին։ Հայաստանում համապատասխան թեստավորումից հետո արտադրանի համար «կանաչ լույս» կվառվի Եվրոպայում։ Հետեւաբար, համաձայնագիրն օգտակար կլինի նաեւ Հայաստանի բնակիչների համար, քանի որ կբարձրանա երկրում արտադրվող մթերքի որակը»,- ընդգծել է Եվրամիության ներկայացուցիչը։

Սիմոնսը նաեւ նշել է, որ Եվրամիությունը խրախուսում է Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ կապերի ակտիվացմանը։ Հաջորդ տարվա առաջին կիսամյակում նախատեսվում է ստորագրել վիզային ռեժիմը մեղմացնող համաձայնագիրը, որի կետերն արդեն քննարկվել են։ Շենգենյան վիզայի գինը կիջնի 60-ից 30 եվրո, որոշ խմբերի համար վիզան կլինի անվճար, իսկ մուտքի թույլտվության ստացման գործընթացը կդյուրացվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ