News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ինտեգրալ պետրոլիում» ընկերությունը Հայաստանում նավթ ու գազ որոնելու թույլտվություն կստանա: Հարցը ներառված է ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում:

«Ինտեգրալ պետրոլիումի» 95% սեփականատերը «Ինտեգրալ» ընկերությունն է: Առայժմ այդ ընկերության մասին այլ տեղեկություններ չկան:

Նշենք, որ Հայաստանում նավթի ու գազի որոնման աշխատանքներ կատարել են նաեւ այլ ընկերություններ «Թիմ էներջի» (Կանադա), Vangold Resources Limited (Կանադա), Blackstairs Energy (Իռլանդիա): Հետազոտություններն իրականացվել են Արմավիրում, Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում: Սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով այդ աշխատանքները 2008 թ. հետո գործնականում դադարել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ