«Հրապարակի» տեղեկություններով, 2000-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին պատրաստվում են հանել:

Նա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, սակայն դա չի խանգարում, որ նրան փոխարինելու ծրագրեր մշակվեն: Մեր տեղեկություններով,  քննարկվում է 3 անձի թեկնածություն՝ Կամերային պետական երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանի, դիրիժոր Կոնստանտին Օրբելյան- կրտսերի՝ Կոնստանտին Օրբելյանի եղբոր որդու, եւ ամերիկահայ մի դիրիժորի:

Այժմ Թոփչյանը բացակայում է Հայաստանից: Ի դեպ, նա 2012-ի հունվարից Իսպանիայի Premium Symphony Orchestra-ի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է, եւ չի բացառվում, որ հենց այնտեղ էլ շարունակի իր գործունեությունը: