News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքական Milliyet-ի՝ Անկարայի լրատվական բաժնի տնօրենՍերփիլ Չեւիքջանի «Այն օրվա պես» հրապարակման մեջ նշվում է, թե Թուրքիայի նախագահական Չանքայա պալատի ներսում գտնվող թանգարան-պալատը անկարացիներն են նվիրել Աթաթուրքին։  Այս պնդմանը հակադարձել են Սեդաթ Օքթեմ անունով ըներցող եւ հայտնի թուրք պատմաբան Բասքըն Օրանը։

Milliyet թերթում ընթերցողներին ներկայացնող Բելմա Աքչուրան ներկայացրել է այդ հրապարակման հետ կապված ընթերցողների արձագանքները։ Ընթերցող Սեդաթ Օքթեմը նշել է, թե շատ ուրախ էր կարդալ պարոն Չեվիքջանի հրապարակումը, սակայն շեշտել է, թե նախագահական պալատը ոչ թե Աթաթուրքին նվիրել են, այլ այն 1915-ին բռնի տեղահանված հայ Քասաբյան ընտանիքից է բռնագրավվել։

Քննարկմանը միացել է նաեւ պատմաբան, պրոֆ. Բասքըն Օրանը՝շեշտելով, թե Քասաբյաններն այդ պալատը ոչ մեկին չեն վաճառել։ «Պետությունն այդ պալատը եւ հայերին պատկանող բազմաթիվ գույք խլել է եւ ասվել է, թե հետագայում դրանք կվերադարձվեն, որը երբեք տեղի չի ունեցել։ 1919-ից սկսած հայերի թողած գույքը իշխանավորների կողմից փաստացի բռնազավթվել կամ աճուրդի է հանվել։

1983-ի եւ 2001-ին պետական 2 հրամանագրերով արգելված է ցույց տալ 1924-ի օգոտսոսից առաջ տեղի ունեցած կադաստրային գործողությունները։ 2006-ին էլ Ազգային անվտանգության խորհուրդն արգելեց՝ պատճառաբանելով ազգային անվտանգության շահերով։  Ձեր հրապարակման մեջ պետք է գրեիք, որ այդ պալատը պատկանել է հայ ընտանիքի եւ բռնազավթվել է պետության կողմից»,-նշել է Բասքըն Օրանը։

Խնդրին միացել է նաեւ գրող Իփեք Չալըշլարը՝ նշելով, որ այդ տունը երկար ժամանակ հիշատակվել է որպես Քասաբյանների առանձնատուն։ «Տարիներ անց այդ ամենը մոռացվել է։ Նշվում է, թե այդ տունը գնվել է Ռըֆաթ Էֆենդիից։ 2007-ին Քասաբյանների թոռ Էդվարդ Չուհաջըն հայտարարեց, որ իրենք Չանքայայի պալատը ոչ մեկին չեն վաճառել։ 1915-ի օգոստոսին Քասաբյան ամբողջ ընտանիքին տեղահանել են Անկարայից։

Խնդրո առարկա հոդվածի հեղինակ Սերփիլ Չեւիքջանն այս ամենից հետո հանդես է եկել պարզաբանմամբ, որ իր նպատակը եղել է ոչ թե պալատի պատմություն ներկայացնելը, այլ Աթաթուրքի ապրած պալատի կարեւորությունը շեշտելը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ