News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 28-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405,18 դրամ; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.14%-ով կամ 0.54 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 4.73 մլն դոլար: Որոշ գործարքներում փոխարժեքը կազմել է 1դոլար/405 դրամ:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի վաճառքի փոխարժեքն իջել է մինչեւ 406 դրամ, առքն իրականացվում է 403-404 դրամով: 

Forex միջազգային շուկայում եվրոն փոքր ինչ կորցրել է արժեքի մեջ, քանի որ հայտնի չեն Հունաստանի պետական պարտքի կրճատման մանրամասները, թեեւ եվրոյի գոտու ֆինանսների նախարաները նախօրեին համաձայնել են 44 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Եվրոյի փոխարժեքը գտնվում է 1,291  դոլարին մոտ:

Յոթօրյա նվազումից հետո Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ 1 դոլարն արժե 31,1408 ռուբլի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ