News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեռք է բերել 9 շարժական եւ 26 ստացիոնար հակակարկտային կայաններ եւ 2 միավոր ԳԱԶ-33086 մեքենաներ: ՀՀ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 29-ին, որոշում ընդունեց այդ գույքը հանձնել նախարարության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հակակարկտային կայաններն արդեն տեղակայված են հանրապետության 3 մարզերում՝ Շիրակ, Լոռի, Արագածոտն: Կայաններն արտադրված են Հայաստանում՝ «Պոստ լեքս կոնսալտինգ» ընկերության կողմից։ Ընդ որում՝ շարժական կայանները եզակի են, հայտնի չեն դրանց արտասահմանյան անալոգները: Առանձնահատկությունն այն է, որ ակուստիկ թնդանոթի փողը կարող է շարժվել 45-90 աստիճան, այնինչ ստացիոնար կայաններում փողը չի շարժվում:

Ըստ Ռ. Հովսեփյանի՝ ներկայում տեղակայված են 154 կայաններ 50 գյուղական համայնքներում, որոնք կառավարվում են ռադիոլոկացիոն կայանների կողմից: 2012 թ. արձակվել է 360 հազ. կրակոց, կանխվել է 150 վտանգավոր մթնոլորտային երեւույթ: Ռ. Հովսեփյանը շատ բարձր գնահատեց կայանների արդյունավետությունը՝ յորաքանչյուր կայան մոտ 100 հա-ի վրա ապահովում է գրեթե 90 % արդյունավետություն:

Տպել
Ամենաշատ