News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի նախագահ Գուրբագուլի Բերդիմուհամեդովը նոյեմբերի 29-ին Երեւանում արժանացել է Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։ Հիշեցնենք, որ Բերդիմուհամեդովը պաշտոնական այցով է Երեւանում։

Թուրքմենստանի նախագահը կոչումը որակել է որպես գնահատական թուրքմենական գիտական ներուժին։

Ամփոփելով այցը Հայաստան՝ Թուրքմենստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին կառուցողական բանակցությունների համար, որոնք անցել են փոխադարձ վստահության մթնոլորտում։

Բերդիմուհամեդովը կարեւորել է գիտության ոլորտում երկու երկրների հարաբերությունների զարգացումը՝ հիշեցնելով, որ ԵՊՀ-ն եւ Թուրքմենստանի պետական համալսարանը համագործակցում են 2010-ից։

Թուրքմենստանի նախագահը նշել է, որ Հայաստանն ունի գիտական ներուժ, որը կարող է կիրառվել Թուրքմենստանում, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում կոչ է արել հայ գիտնականներին մասնակցել տենդերների։

ԵՊՀ ռեկտորդ Արամ Սիմոնյանը նշել է, որ հայ-թուրքմենական հարաբերությունները դարերի պատմություն ունեն։ 19-րդ դարում Թուրքմենստանում բնակվել են 4 հազար արհեստավորներ եւ վաճառականներ։ Այժմ Թուրքմենստանում բնկավող հայերի թիվը հասնում է 25 հազար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ