News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում մահացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը դեռեւս չեն հանձնել հարազատներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆլորա Մարտիրոսյանի բարեկամ, երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

«Դատաբժշկական փորձաքննության ընթացքը երկարեց` կապված դեպքի հետ: Երիտասարդ կին, վիրահատությունից հետո բարդություններ, առողջության վատթարացում եւ այլն, դա էր պատճառը, որ երկարեց այս պրոցեսը: Գործողություններ են, որ պետք է արվի մահվան պատճառը պարզելու համար»,- ասաց նա:

Երգչուհին նշեց, որ դատաբժշկական փորձաքննության ընթացքի մասին հարազատները տեղյակ չեն, դեռ ոչ մի փաստաթուղթ նրանց չեն փոխանցել: Բժիշկների դեմ դատական գործընթաց սկսելու մասին խոսք կարող է լինել միայն հայտնի երգչուհու հոգեհանգստի, հուղարկավորության արարողությունից հետո:

Ենթադրվում է, որ աճյունը հազատներին կհանձնեն հաջորդ շաբաթ: Դրանից հետո Լոս Անջելեսում կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, ապա դին կտեղափովի Հայաստան: Հայաստան բերվելուց հետո կլինի հրաժեշտի օր Արամ Խաչատրյան համերգասրահում, այնուհետեւ կտանեն եկեղեցի եւ հուղարկավորեն: Քրիստինե Պեպելյանը օրերս կմեկնի ԱՄՆ, որի ժամանակ կմասնակցի նաեւ հոգեհանգստի արարաղությանը: Երգչուհին տեղեկացրեց նաեւ, որ շարունակում է վատ մնալ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու` Հրահատ Գեւորգյանի առողջական վիճակը:

Հիշեցենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում։ Նա 55 տարեկան էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ