News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաունի թանգարանի այցելուներն ավելի հաճախ տալիս են հետեւյալ հարցը` «Ձեզ մոտ կա՞ն Գեւորգյանի նկարները», գրում է  «The Boston Globe»-ը:

Հայկական գրադարանն ու Ամերիկայի թանգարանը ձեռագրերի եւ 20-րդ դարի մի շարք հայտնի անձանց լուսանկարների կատալոգների հարուստ հավաքածու ունեն, սակայն Ջեք Գեւորգյանի` Դոկոտր Մահի  նկարներն ամենապահանջված  ցուցանմուշներն են:

Մեկ տարվա դատական վեճերից հետո թանգարանին հաջողվեց պահել Գեւորգյանի տասնյոթ նկարներից չորսը, մնացածը փոխանցվեց Գեւորգյանի ունեցվածքին եւ ակնկալվում է, որ կվաճառվի պատկերասրահներին:

Թանգարանը ծրագում է  ցուցադրել Գեւորգյանի նկարները, սակայն երբ, դեռ որոշված չէ: Դրանցից առնվազն մեկը` «1915 – ցեղասպանություն– 1945»-ը կցուցադրվի ապրիլին` Հայոց ցեղասպանության տարելիցին:

Այս նկարը Օսմանյան Թուրքիայի  1,5 մլն հայերի ցեղասպանությունը կապում է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հրեաների Հոլոքոստի հետ: Այս նկարը թանգարանի համար ամենակարեւորն է: Թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկ Տեր-Մանուելյանն ասում է, որ այդ նկարը համահունչ է թանգարանի` հանրությանը Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնելու նպատակի հետ:

Նկարը պատկերում է կանացի արյունտ գլուխ,  որը բռնում են երկու ձեռքեր` մեկը ֆաշիստական համազգեստով, մյուսը օսմանյան:  Ասվում է, որ ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Գեւորգյանն այդ նկարի համար օգտագործել է  մարդկային արյան հետ խառնված ներկ:

Ջեք Գեւորգյանը մահացել էր անցած տարի` 83 տարեկանում: Նա մահվան իրավունքի շարժման առաջատար դեմքերից էր եւ, իր գնահատականներով, օգնել էր մահանալ 130 անբուժելի հիվանդների: Էֆթանազիայի համար նրան 1999 թ-ին դատապարտել էին: Մինչ բանտ գնալը նա իր նկարաներն ի պահ էր տվել Ուոթերթաունի թանգարանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ