Դեկտեմբերի 4-6-ը տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել:
ԲՀԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատվիրակությունը կգլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նախատեսված են հանդիպումներ Եվրոպական Խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաեւ հայ համայնքի հետ:
Պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումներից բացի ԲՀԿ նախագահը կունենա նաեւ առանձին պաշտոնյաների հետ հանդիպումներ: Այցի ավարտին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից կտրվի ընթրիք` Բելգիայի հայ համայնքի պատասխանատուների մասնակցությամբ:




























