Եվրոպական Միության ֆինանսավորմամբ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 3-ին մեկնարկեց «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը: Նախատեսվում է 2012-14 թ.թ. Հայաստանում ներդնել էլեկտրոնային 7 նոր համակարգ: Դրանք են.

1. Արխիվների թվայնացում;

2. Էլեկտրոնային փոստ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:

3. Քաղաքացիական կացության գրանցման էլեկտրոնային համակարգ: Այս ծրագրով բոլոր 50 ԶԱԳՍ-երը կմիավորվեն միասնական ցանցում, տեղեկությունների տրամադրումը (մահվան, ծննդի, ամուսնության) ոստիկանական մարմիններին տեղի կունենա ավտոմատ:

4. Էլեկտրոնային վիճակագրական հաշվետվություններ: Համակարգը թույլ կտա չկրկնել հարկային եւ վիճակագրական մարմիններին տրամադրվող տվյալները (անհրաժեշտ տվյալները հարկային մարմնից էլեկտրոնային եղանակով կփոխանցվեն վիճակագրական մարմիններին):

5.  Էլեկտրոնային առողջապահական համակարգի ստեղծում: Քաղաքացիները կունենան իրենց հիվանդության էլեկտրոնային պատմություն, ինչը թույլ կտա դրանք օգտագործել տարբեր բժիշկների այցելելու, ինչպես նաեւ ապահովագրության ժամանակ:

6. Շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգ: Էապես կարագացնի շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը:

7. Էլեկտրոնային հյուպատոսություն: Հայաստանի բոլոր հյուպատոսությունները կմիավորվեն միասնական էլեկտրոնային ցանցում: Անձնագրերի վավերականությաներկարաձգումը եւ տեղեկանքների տրամադրումը հյուպատոսարանում կտեւի 15 րոպե, ՝ ներկայիս օրերի եւ շաբաթների համեմատ:

Ծրագրի ընդհանուր արժեքն է 1,3 մլն եվրո, որից 1 մլն եվրոն՝ վարկ, 300 հազ, եվրոն՝ դրամաշնորհ:

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակությա ղեկավար Տրայան Հրիստեյան ասաց, որ հույժ կարեւոր է, որ այս բարեփոխումները չլինեն մեկուսի, այլ զուգահեռ անցկացվեն վարչական բարեփոխումներ՝ վարչարարության բեռի նվազում, չկոդավորված ծառայությունների ներդրում, մեկ պատուհաի սկզբունքի զարգացում:  Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է օժանդակել Արեւելյան գործընկերության երկրներին՝ էլեկտրոնաին կառավարման ոլորտում 20 հիմնական տիպի համակարգեր զարգացնելու, իսկ Հայաստանն արդեն ներդրել է 15 այդպիսի համակարգ: