News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում հաշմանդամ երեխաների 65%-ը աղքատության սահմանագծին է: Այդ մասին ասված է Հայաստանում UNICEF-ի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը ներկայացվել է դեկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում հաշմանդամ երեխաների թիվը կարող է նվազեցված լինել: Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանում երեխաների 1%-ը հաշմանդամ է  (ութ հազար մարդ): Սակայն UNICEF-ի սպասելի ցուցանիշը   2,5%: Այդպիսով, ամենայն հավանականությամբ, Հայաստանում հաշվվում է շուրջ 12 հազար հաշմանդամ երեխա, որոնք պաշտոնապես գրանցված չեն: Դա մի քանի պատճառ կարող է ունենալ, կարող են լինել դեպքեր, երբ ընտանիքը չի դիմում երեխայի հաշմանդամության կարգ ստանալու համար:

Երեխաների 65%-ն ապրում է աղքատության մեջ կամ մոտավորապես օրական երեք դոլարով (Հայաստանում աղքատության շեմը կազմում է 97,1 դոլար` ամսական մեկ շնչի հաշվով): Երեխաների 8 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, կամ էլ  օրական երկու դոլարից պակաս ծախսով (Հայաստանում ծայրահեղ աղքատության շեմը կազմում է ամսական 57,2 դոլար): Նման տվյալներ է պարունակում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության 2012թ. Հայաստանի սոցիալական վիճակի եւ աղքատության վերաբերյալ զեկույցը:

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նշել է, որ  երեխայի հաշմանդամության նպաստը կազմում է  ամսական 18,2 հազար դրամ, այդ ընտանիքների մեծամասնությունն ստանում է նաեւ ընտանեկան անապահովության նպաստներ:  Բացի դրանից,  մինչեւ տասը տարեկան հաշմանդամ երեխայի դաստիարակությունը հաշվվում է որպես աշխատանքային  փորձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ