News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհրդի (RTÜK) կողմից Թուրքիայում հեռարձակվող CNBC հեռուստաընկերությամբ ցուցադրվող The Simpsons մուլտֆիլմի համար տուգանք է նշանակել։

Թուրքական Bianet.org կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհրդը որոշում է կայացրել, որ մուլտֆիլմում առկա է վիրավորանք Աստծո հանդեպ, ինչպես նաեւ քարոզվում է, թե Աստված գոյություն չունի։ Մուլտֆիլմի այս հատվածների համար հեռուստաընկերությունը տուգանվել է 53 հազար լիրայով (30 հազար դոլար)։

Խնդրի հետ կապված իշխանություններին ուղղված քննադատական հրապարակում է գրել Hurriyet-ի սյունակագիր Մեհմեդ Յըլմազը՝ նշելով, թե մի երկրում, որտեղ վարչապետը կարծում է, թե հեռուստասերիալը (նկատի ունի աղմուկ հանած «Հրաշալի հարյուրամյակ»-ը-խմբ) վավերագրական ֆիլմ է, արդեն հասկանալի է, որ RTÜK-ը չի հասկանա The Simpson-ի կատակները։ «Դե նման կատակներ հասկանալու համար խելքի մակարդակ եւ հումորի զգացում պետք է ունենալ»,-նշել է Hurriyet-ի սյունակագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ