News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի մետրոպոլիտենը  15 մլն եվրո կստանա վերակառուցման երկրորդ փուլի համար, որը մեկնարկում է 2013-ի սեպտեմբերին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է «Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Փայլակ Յայլոյանը: Միջոցները նախատեսված կլինեն գրունտային ջրերը հեռացնող դրենաժային թունելի վերակառուցման, նոր պոմպերի հաստատման եւ մալուխային ցանցի նորացման համար: Կավարտվի նաեւ 15 տարի առաջ նախագծված դրենաժային նոր թունելի կառուցումը: Միջոցների տնտեսման դեպքում  կշարունակվի շարժակազմերի նորացումը: 

Վերակառուցման երկրորդ փուլը, ինչպես եւ առաջինը, հավասար հնգական միլիոն եվրո չափաբաժիններով կֆինանսավորեն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը եւ Եվրամիության Հարևանության աջակցության ծրագիրը: Ֆինանսավորման վերաբերյալ համաձայնությունը ձեռք էր բերվել 2012թ. օգոստոսին: 

Վերակառուցման առաջին փուլի շրջանակում, որն սկսվել էր 2010թ. եւ կտեւի մինչեւ 2013թ. սեպտեմբերը, արդեն 15 միլիոն եվրոյից 12-ն իրացվել է: Աշխատանքները ներառել են 35 կմ մալուխների նորացում, մեծ քանակությամբ դրենաժային  պոմպերի տեղադրում, ինչպես նաեւ երկվագոն ութ շարժակազմերի թարմացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ