Հայաստանի համախառն ներքին արդյունքում պակասում է 400 մլրդ դրամ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը 2013 թ. բյուջեի վերաբերյալ:

Ըստ Հ. Բագրատյանի՝ կառավարությունը ՀՆԱ-ում ստվերային մասի կշիռը փոփոխելով՝ ըստ անհրաժեշտության տնտեսական աճ է ստանում:

Բացի այդ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, սահմանի վրա 70-80 մլրդ դրամի ավելի քիչ ավելացված արժեքի հարկ է գանձվում, քան բխում է մաքսայի արժեքներից: Իսկ շահութահարկի մասով էլ Հ. Բագրատյանը առնվազն 300 մլրդ դրամի մուտք է ակնկալում՝ ներկայիս 127 մլրդ դրամի փոխարեն:

Հ. Բագրատյանը հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու 2013 թ. բյուջեի նախագծին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am