News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական Sabah օարբերականին տված ընդարձակ հարցազրույցում պատասխանել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցին։

Լրագրողի հարցին, թե Թուրքիա-Հայաստան հարաբերություններում մինչեւ 2015 թվականը առաջընթաց սպասելի՞ է, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կրկին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել է Ղարաբաղի խնդրի հետ։

«Ղարաբաղի խնդրի հետ կապված վերջերս Ստամբուլում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ խոսեցինք։ Եկող 2013 թվականի գարնանը Հայաստանում, իսկ աշնանն էլ՝ Ադրբեջանում ընտրություններ են։ Ընտրություններից առաջ դժվարություններ կան առաջընթաց ապահվելու հարցում։  Երկրներում այդ պահին հոգեբանական մթնոլորտն էլ հարմար չէ։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը Ղարաբաղի հարցում արդյունքներ ստանան։ Դա թույլ կտա Թուրքիային գործել»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ