News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում դեկտեմբերի 14-ին «Ռուսական մշակույթի օր» կանցկացվի: Միջոցառումը տեղի կունենա «Նարեկացի» արվեստի միությունում (հասցե` Վարդանանց 16/1`Վերնիսաժի հարեւանությամբ): Կազմակերպիչներն են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը եւ «Նարեկացի» արվեստի միությունը:

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամլո ծառայությունից NEWS.am-ին  հայտնել են ծրագիրը. 
16:30՝  Կորնեյ Չուկովսկու  հեքիաթների հիման վրա նկարահանված մուտֆիլմների ցուցադրություն. «Այբոլիտը եւ Բարմոլեյը», «Ճանճը», «Հրաշք ծառը»:

17:00՝ «Ռուսաստանը «Կիլիկիա» առագաստանավից» լուսանկարչական ցուցահանդես: Հայկ Բադալյանի եւ Սամվել Բաբասյանի լուսանկարչական օրագիրը:

17:30՝ «Բրյուսով» ֆիլմի շնորհանդես: Ֆիլմի ռեժիսորը եւ սցենարիստն է Սամվել Մաթոսյանը, օպերատորը`Տիգրան Մաթոսյանը, պրոդյուսերը` Նատալյա Սեմինան:

Ֆիլմը նկարահանվել է 2012 թ.՝ «Տիգր» կինոընկերության կողմից, «Սինեմաթոս» ընկերության» մասնակցութամբ (Ռուսաստան/Փաստագրական/26 րոպե):

18:00՝ համերգ`«Ռոմանսի քնքուշ հնչյունների ներքո»:

Կհնչեն Պ. Չայկովսկու, Մ. Ֆելդմանի, Ս. Ռախմանինովի, Է. Միրզոյանի ստեղծագործությունները: 

Համերգին կմասնակցեն`Միջազգային եւ հանրապետական  մրցույթների եւ փառատոների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող,  տենոր Արսեն Ստեփանյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող, սոպրանո Քրիստինա Սաֆարյանը, Ալեքսանդր Ժույկովը` տենոր, Գոհար Մուրադյանը` դաշնամուր, Հարություն Թագվորյանը` դաշնամուր, ինչպես նաեւ «Նարեկացի» ժողգործիքների համույթը:
Մուտքն ազատ է:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ