News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է ձյուն, արեւելյան տարածաշրջաններում՝ առատ։ «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով ճանապարհներին հնարավոր է մերկասառույց, լեռներում՝ ձնաբուք, իսկ առանձին վայրերում՝ մառախուղ։

Երեւանում այս գիշեր սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը քիչ է։ Վաղը ցերեկը մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ ձյուն կտեղա։ Օդերեւութաբանները կանխատեսում են մառախուղ եւ ձյունախառն անձրեւ, հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 13-ից 18 մ/վկ։ Երեւանում գիշերը կլինի 0+2, ցերեկը՝ +1+3 ջերմաստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-4,

Կոտայքում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-4,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-4,

Լոռիում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-3,

Տավուշում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝  0-4, 

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝  0+3, 

Արարատում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +1+4,

Արմավիրում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +1+4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-4, 

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +1+4, 

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +1+5,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -2+1, 

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ 0+4:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ