News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս գիշեր եւ առավոտյան ժամերին տեղի է ունեցել տարվա ամենապայծառ աստղաթափը՝ Գեմինիդների հոսքը:

Երեւանի ժամանակով ժամը 04:30-ի սահմաններում «աստղային անձրեւն» իսկական տեղատարափի է վերածվել՝ ժամում մինչեւ 120 մետեորի հասնելով: Ըստ աստղագետների՝ Գեմինիդներն առավել լավ տեսանելի են Ռուսաստանում, Եվրոպայում եւ Չինաստանում՝ պարզ երկնքի պայմաններում:

ՆՏՎ-ն նշում է, որ մետեորիտային անձրեւները սովորաբար գիսաստղեր են առաջացնում, բայց Գեմինիդների հայրը Ֆաետոն աստղակերպն է:

Լեգենդի համաձայն՝ Ֆաետոնը երբեմնի ծաղկուն մոլորակի մի մասն էր, որին ոչնչացրել է Նիբիրու մոլորակը:

Վերջինս, ըստ լեգենդի, դեկտեմբերի 21-ին կոչնչացնի նաեւ Երկիրը:

Նշենք, Նիբիրուն դիցաբանական թափառող մոլորակ է Արեգակնային համակարգում: Շումերական տեքստերում այն ներկայացվում է իբրեւ 12-րդ մոլորակ, իսկ դրա խորհրդանիշը թեւավոր սկավառակն է, որը հանդիպում է Հին Արեւելքի շատ ժողովուրդների դիցաբանության մեջ:  Այդ մոլորակն, իբրեւ թե, Մարսի ու Յուպիտերի միջեւ է հայտնվում 3600 տարին մեկ: Ըստ կանխատեսումների, Նիբիրուն պետք է հայտնվի 2012թ.՝ խորհրդանշելով աշխարհի վերջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ