News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ Ռուսաստանն ավելի մեծ հնարավորություններ ունի ազդելու Ադրբեջանի վրա, քան Ադրբեջանը՝ Ռուսաստանի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի Սեւծովյան եւ կասպյան կենտրոնի ղեկավար Էդուարդ Պոպովը՝ մեկնաբանելով Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հետ կապված իրավիճակը:

«Կայանի շահագործման ժամկետի երկարաձգումից հրաժարվելն, ըստ ադրբեջանական կողմի, պարտադրված բնույթ է կրում: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ Բաքվի եւ Մոսվայի միջեւ «ինտենսիվ բանակցություններ» են ընթացել Գաբալայի ՌՏԿ-ի հարցով, սակայն կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել Կայանի վարձակալության արժեքի հարցում: Ֆորմալ առումով, դա նման է ճշմարտության, բայց պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետի երկարաձգումից հրաժարվելը թելադրված է վարձավճարի զգալի, մի քանի անգամ աճով: Փորձագետներն արդեն գնահատել են, որ Գաբալայի ՌՏԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից կասկածելի է, քանի որ այդ միջոցներով կարելի է երկու նոր կայան կառուցել»,-ասաց Պոպովը:

 Նա հիշեցրեց, որ Գաբալայի ՌՏԿ-ից վերահսկվում է Մերձավոր Արեւելքի, այդ թվում Իրանի տարածքն ու հավելեց. «Ո՞ւմ է դա ձեռնտու. իհարկե ԱՄՆ-ին եւ Իսրայելին»:

«Չէի ցանկանա մտածել, որ խորհրդային շրջանում կառուցված ռադիոտեղորոշիչ կայանից Ռուսաստանի փաստացի դուրս մղումը պաշտոնական Բաքվի կողմից հեռուն գնացող ռազմաքաղաքական քայլ է: Բայց փաստը մնում է փաստ, որ Հարավային Կովկասում ուժերի հետագա արգելափակում է տեղի ունենում եւ Ադրբեջանի ղեկավարությունն ավելի ու ավելի պարզորոշ է ընտրում իր տեղն այդ պայքարում»,-ընդգծեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ