News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2015 թվականն ամբողջ աշխարհի հայության՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի եւ ամբողջ առաջադեմ մարդկության համար պետք է դառնա Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման յուրատեսակ հանգրվան։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ։

«Մենք մեր միասնական ջանքերն ենք ներդնելու ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն էականորեն նոր հարթություն տեղափոխելու գործում՝ լինի դա միջազգային կառույցների, պետությունների, թե միջազգային հանրության, այդ թվում Թուրքիայի հասարակության, մակարդակով»,- ասաց Սարգսյանը։

Նախագահի գնահատմամբ՝ Հայաստանի միջազգային ներգրավումն ասյօր ավելի ընդգրկուն է, դինամիկ եւ փոխկապակցված, քան երբեւէ։

« Զարգանում է մեր բազմակողմ եւ երկկողմ միջպետական համագործակցությունը։ Շարունակվում է դիվանագիտական հարաբերությունների խորացման գործընթացը։ Կայունանում է մեր միջազգային գործունեության իրավական դաշտը։ Հայաստանը հարաբերություններ է զարգացնում աշխարհի գրեթե բոլոր առաջատար պետությունների, ուժային կենտրոնների եւ տարածաշրջանների հետ»,- ասաց նախագահը։

Սարգսյանը նաեւ նշեց, որ ուշադրության կենտրոնում են լինելու անվտանգության արտաքին բաղադրիչների ամրապնդումը, արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը, միջազգային քաղաքական եւ տնտեսական համագործակցության գործընթացներում եւ համակարգերում Հայաստանի ներգրավվածության ընդլայնմամբ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացների նոր փաթ հաղորդելը, Ռուսաստանի եւ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների զարգացումը եւ ռազմավարական համագործակցության ամրապնդման ծրագրերի իրականացումը, ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացումը եւ ընդլայնումը, Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության շարունակությունը, եվրոպական երկրների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը։

«Իրականացնելու ենք այնպիսի արտաքին քաղաքականություն, որ Հայաստանի քաղաքացին իրեն պատշպանված զգա աշխարհի ցանկացած կետում»,- նշեց նախագահը։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ