News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում տեղացած ձյունը չի ազդել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքի վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:

Նրա խոսքով, չկան ոչ չեղյալ հայտարարված, ոչ էլ՝ հետաձգված չվերթներ: Ներկայումս թռիչքուղին ձյունից մաքրելու աշխատանքներ են ընթանում:

«Օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով»,-ընդգծեց Գ. Աբրահամյանը:

Նշենք, որ երեկ առավոտից Երեւանում ձյուն է տեղում: Այս պահին ձյունը դադարել է, սակայն եղանակն ամպամած է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ