News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 13-ին Չինաստանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվեց ֆրանկոֆոնիայի շրջանակներում կայացած Չինաստանում ֆրանսերեն լեզվի տարվա փակման առիթով Պեկին ժամանած հայազգի մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի հանդիպումը Պեկինում բնակվող հայության հետ: Միջոցառմանը շուրջ 60 հայերի հետ մեկտեղ ներկա գտնվեցին նաեւ «Համաշխարհային մտավոր խաղերին» մասնակցելու նպատակով Չինաստանում գտնվող անվանի հայ շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը: Ողջունելով հավաքվածներին` Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Ազնավուրին պատմեց Պեկինում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի մասին, որից հետո ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին իրենց մեծանուն հայրենակցին:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը ներկայացրեց իր կյանքից որոշ դրվագներ եւ պատմեց տարբեր ժամանակներում հայտնի մարդկանց հետ ունեցած հանդիպումների մասին: Կարեւորելով հայապահպանման խնդիրները` նա հորդորեց երիտասարդներին երբեք չկտրվել արմատներից: «Դա է ուժ եւ կորով տալիս աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայերին` դիմագրավելու ցանկացած դժվարությունների», - ասաց Շառլ Ազնավուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ