News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարվա սկզբից աշխարհում զոհվել է 139 լրագրող, որը ցավալի ռեկորդ է նման վիճակագրություն վարելուց ի վեր: Այս ցուցանիշը 1/3-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի խորհրդակցական կարգավիճակով գործող Press Emblem Campaign հասարակական կազմակերպության հաղորդագրության մեջ:

Կազմակերպության գլխավոր քարտուղար Բլեզ Լեմպանը խոստովանել է, որ խոսքը «մամուլի համար սարսափելի տարու» մասին է, մեծ թվով լրագրողների մահն ուղղակիորեն կապելով սիրիական ճգնաժամի հետ:

Ընդհանուր առմամբ, Սիրիայում այս տարվա ընթացքում սպանվել է 36 լրագրող, որոնցից 13-ն աշխատել են արտասահմանյան լրատվամիջոցների համար: Այնուհետեւ լրագրողների համար ամենավտանգավոր երկրների շարքում գալիս են Սոմալին (19), Պակիստանը (12), Մեքսիկան (11), Բրազիլիան (11), Հոնդուրասը (6), Ֆիլիպինները (6), Բանգլադեշը (4), Իրաքը (3), Էրիթրեան (3), Հնդկաստանը (3), Նիգերիան (3), Գազայի հատվածը(3), Աֆղանստանը (2), Բոլիվիան (2), Կոլումբիան (2): Մեկական լրագրողներ են սպանվել Բահրեյնում, Հայիթիում, Եգիպտոսում, Ինդոնեզիայում, Կամբոջայում, Նեպալում, Պանամայում, Ռուսաստանում, Տանզանիայում, Թաիլանդում, Ուգանդայում, Էկվադորում, Հարավային Սուդանում:

Ռուսաստանում 2012 թվականի դեկտեմբերի 5-ին սպանվել է Նալչիկում Համառուսաստանյան պետական հեռուստա- եւ ռադիոհեռարձակման ընկերության հաղորդավար Կազբեկ Գեկիեւը:

Լրատվամիջոցների աշխատակիցների համար ամենավտանգավոր տարածաշրջանը Մերձավոր Արեւելքն է. այստեղ տարվա ընթացքում սպանվել է 44 լրագրող: Այնուհետեւ գալիս է Լատինական Ամերիկան (35), Աֆրիկան (28), Եվրոպան (1):

վերջին 5 տարում աշխարհում սպանվել է 569 լրագրող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ