News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանը հայտնել է ամերիկյան եւս 2 անօդաչու թռչող սարք գրավելու մասին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարներից մեկին: Նրա խոսքով, ամերիկյան 2 անօդաչու թռչող սարքերը գրավել են ավելի շուտ, իսկ երրորդ հետախուզական անօդաչու սարքը՝ ScanEagle-ը, գրավել են դեկտեմբերի սկզբին: Աղբյուրը նաեւ նշել է, որ այդ սարքերը գրավելու շնորհիվ, Իրանը սեփական անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսել, հաղորդում է Polit.ru-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում հայտարարել էին, որ Պարսից ծոցում ամերիկյան անօթաչու թռչող սարք (ScanEagle) են գրավել: Այն ցուցադրվել է իրանական հեռուստատեսությամբ: ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Պարսից ծոցում որեւէ սարք չեն կորցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ