News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Իզմիր նահանագի Շիրինջե գյուղում, որը հայտնի է դարձել ստամբուլահայ սկանդալային լրագրող Սեւան Նիշանյանի շնորհիվ,  շարունակում են նախապատրաստվել «աշխարհի վերջին»:

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ զբոսաշրջային գյուղի համբավ ունեցող Շիրինջեն համարվում է աշխարհի 2 վայրերից մեկը, որտեղ փրկվելու են «աշխարհի վերջից»։ Գյուղի բոլոր հյուրանոցներն ու հյուրատները վաղուց ամրագրվել են, գյուղացիները պատրաստել են հուշանվերներ եւ գինիներ՝ հազարավոր զբոսաշրջիկների վրա վաճառելու համար։

Հատկանշական է, որ Շիրինջե գյուղը հայտնի է դարձել ստամբուլահայ սկանդալային լրագրող Սեւան Նիշանյանի շնորհիվ, ով գյուղում կառուցել է բուտիք-հյուրանոցներ եւ գյուղի հարեւանությամբ գտնվող ժայռերի վրա կառուցել  զբոսաշրջային նշանակության ժայռափոր գերեզմաններ։

Sabah-ի թղթակցի հարցին՝ «աշխարհի վերջի» հետ կապված, Սեւան Նիշանյանը ծիծաղել է եւ ասել, որ Շիրինջեն լավ տեղ է եւ մարդ իրեն պարզապես այնտեղ լավ է զգում։

Նշվում է, որ Շիրինջե գյուղում հյուրանոցային ամրագրումներ են արել թուրք եւ արտասահմանցի հայտնի աստղեր։ Տեղի հյուրանոցներում դեկտեմբերի 21-ին տեղի կունենան Ամանորյա միջոցառումների պես միջոցառումներ։

Թուրքական ոստիկանությունն անվտանգության հատուկ միջոցառումներ է իրականացրել՝ հատուկ ջոկատներ ուղարկելով Շիրինջե, եւ գյուղում տեղադրել մեծ թվով անվտանգության տեսախցիկներ, որոնք օժտված են 360 աստիճան պտտվելու եւ մարդու դեմքը ֆիքսելու հնարավորությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news