News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 05
USD
406.49
EUR
402.22
RUB
6.9
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 21-ին մոլորակների ոչ մի շքերթ էլ  չի լինի, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է աստղաֆիզիկոս, Հայկական աստղագիտական ընկերակցության փոխնախագահ Արեգ Միքայելյանը: Ըստ նրա՝ այդ օրը մոլորակների ոչ մեծ, ոչ էլ փոքր շքերթ չի լինի, ինչպես պնդում են որոշ լրատվամիջոցներ:

Մասնավորապես, «Կոմսոմոլսկայա պրավդան», վկայակոչելով Պուլկովոյի աստղադիտարանի աստղագետներին, հայտնել էր, որ այսպես կոչված փոքր շքերթ տեղի կունենա, որին կմասնակցեն չորս մոլորակներ՝ Մարսը, Վեներան, Սատուրնը եւ Մերկուրին: Նրանք ոչ թե Արեգակի, այլ Երկրի հետ մեկ գծում կհայտնվեն, ուստի երկրացիները նրանց կարող են միաժամանակ տեսնել: Մեծ շքերթի դեպքում ութ մոլորակները հայտնվում են Արեգակի մի կողմում: Նախորդ հազարամյակում դա ինն անգամ կատարվել է, բայց «աշխարհի վերջ» չի եղել: Այսօր նաեւ լուրեր էին տարածվել, որ գրավիտացիոն խախտումներ կծագեն եւ աշխարհը գլխիվայր կշրջվի:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արեգ Միքայելյանն արդեն հայտնել էր, որ դեկտեմբերի 21-ի աստղագիտական միակ բացատրությունը ձմեռային գիշերահավասարն է:

Խոսելով Ապոկալիպսիսի բոլոր տեսակի սցենարների մասին՝ աստղագետը վստահեցրել էր, որ  առաջիկայում ոչ մի անբնական աստղագիտական երեւույթներ չեն սպասվում, որոնք կսպառնային Երկրի գոյությանը: «Դեկտեմբերի 21-ը ձմեռային գիշերահավասարի օրն է՝ այսինքն տարվա ամենակարճ օրը, եւ դա տվյալ օրվա աստղագիտական միակ բացատրությունն է: Այդ օրն ավարտվում է արեգակնային ցիկլը», - վստահեցրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ